Սամվել Բալասանյանը ՝ Չինաստանի պատվավոր քաղաքացի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-գրում է, որ երեկ Գյումրիում Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շնորհվել է 9 միլիոն բնակիչ ունեցող Սիանի պատվավոր քաղաքացու կոչում եվ հրավիրեց սեպտեմբերին հենց Սիանում փաստաթղթերը ստանալու:

Սա բավական զարմանալի է, քանի որ մի կողմից ահռելի է Սիանի ու Գյումրու մասշտաբների ու պոտենցիալների տարբերությունը, մյուս կողմից Չինաստանում այդքան էլ հաճախ չեն շնորհում նման կոչումներ: Ինչի՞ հետեվանք է սա. Սամվել Բալասանյանի անձնական կապերի՞, թե՞ չինական իշխանությունների՝ Հայաստանի հետ կապված որոշակի հեռուն գնացող պլանների, դժվար է ասել, բայց փաստն ինքնին խոսուն է:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս