ՀՀ երկրորդ նախագահի տան վրա նռնակ են նետել. ոստիկանությունը հաստատում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել:

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից պաշտոնապես տեղեկացավ, որ նրանք, ահազանգը ստանալուն պես,  շտապել են դեպքի վայր: ArmLur.am-ի տեղեկություններով, սակայն, իրավապահները պայթյունի լուրջ հետեւանքներ չեն արձանագրել:

Հավելենք, որ երկրորդ նախագահի տան պայթյունի մասին տեղեկություն էր հրապարակել նաև newspress.am կայքը:




Լրահոս