
Այսօր Հայաստանում գործող օլիգարխներն ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների “սև դրամարկղ”, քան պետական բյուջե: Ընդ որում, տարիներ շարունակ գոյություն ունեցած “սև դրա֊մարկղը” գնալով նորանոր ձևեր է ստանում, նույնիսկ մասամբ “օրինականացվել Է”:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Ժողովուրդ” օրաթերթն ու հավելում, որ խոսքը տվյալ դեպքում իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների մասին է, որոնց միջոցները գոյանում են նույն օլիգարխների կատարած “նվիրատվություններից”:
Ինչպես պնդում են “ժողովուրդ”-ի աղբյուրնե֊րը, այդ նվիրատվությունները միշտ չէ, որ կրում են կամավոր բնույթ, այլ իշխանության ներսում հստակ քվոտավորված է, թե որ օլիգարխը որ հիմնադրամին որքան գումար պետք է վճարի: Ընդ որում, այդ քվոտաները “վավերացվում են” անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում: