Հրապարակ. Լոռիում շարունակում են անմեղ մարդիկ զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրը երկար ժամանակ է արդեն, ինչ դարձել է վտանգավոր այդ ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների համար։ Պատճառն այն է, որ ճանապարհի մի կողմում ասֆալտի քանդվելու հետևանքով փոս է առաջացել, իսկ մյուս մասում հսկա ձոր է։ Ձորի կողմում չկան նաև երկաթբետոնե արգելապատնեշներ, որոնք քիչ թե շատ անվտանգ կարող էին դարձնել հիշյալ ճանապարհը։ Այս պարագայում, երթևեկող վարորդները, խնայելով մեքենաները, փորձում են “փախցնել” դրանք մեծ փոսից ու դուրս են գալիս ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ արդեն, կորցնելով կառավարումը, բախվում են դիմացից եկող մեքենաներին։
 
Միայն վերջին 20 օրում մի քանի դեպք եղավ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի այդ հատվածում՝ հենց այդ փոսի պատճառով։ Դեպքերից մեկն ավարտվել էր մեքենայի ամենաերիտասարդ ուղևորուհու մահով, կային նաև վիրավորներ։ Առաջին դեպքը կարճ ժամանակ առաջ էր՝ հուլիսի 20-ին, երբ Փամբակ գյուղի մոտ, հենց նշված ճանապարհահատվածին “Վազ 2101” մակնիշի ավտոմեքենայի լոռեցի վարորդը, փորձելով խուսափել մեքենան վնասելուց, դուրս էր եկել հանդիպակաց գոտի ու բախվել Երևանի բնակչի վարած “ինֆինիտի” մակնիշի ավտոմեքենային, այնուհետ, ձորն ընկնելուց խուսափելու համար, բախվել էր էլեկտրասյանը։ Իսկ հենց երեկ, նույն այդ վայրում, նույն պատճառներից ելնելով, գրանցվեց ևս մեկ դեպք, որը, ի տարբերություն առաջինի, ավարտվեց մահով”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 




Լրահոս