ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 15-ի երեկոյան այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Նախարարը տեսակցել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին, որոնցից շատերի վիճակը օրեցօր կայունանում է:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, զրուցել է զինծառայողների հետ, քաջալերել նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում: