Արդեն մի քանի օր է, ինչ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում “տագնապ” Է Սերժ Սարգսյանի “կորստի” կապակցությամբ: Սերժ Սարգսյանի կուսակիցն ու ՀՀԿ գծով տեղա֊կալը՝ Գալուստ Սահակյանը, “Հրապարակ” թերթի հետ զրույցում երեկ բավականին ուշագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել:
“Սերժ Սարգսյանի բոլոր պաշտոնական աշխատանքային գործառույթները տեղեկացվում են հասարա֊կությանը, բայց հանգստի պահերին. Երբ մարդն իր անձնական խնդիրներն ունի, պետք չի լուրեր հեղեղել, առավել ևս, որ անվտան֊գության հարց կա”:
Հարցին, թե ինչ նկատի ունի “անվտանգություն” ասելով, Գրիգորիչը շարունակել է նույն մտահոգությամբ. “Էն առումով, որ երկրի նախագահ է, ամբողջ քա֊ղաքական աշխարհին տեղեկացնե՞նք, թե որ֊տեղ է Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հան֊դիպումների ժամանակ դա վերահսկվում է. իսկ անձնական հանգստի վայրում դա չի վե֊րահսկվում, ճիշտ է՝ հասարակությանը հե֊տաքրքիր է, բայց պետք չի անձնականի մեջ շաղախվեն մտքեր, մարդիկ և այլն”: