
ԱՄՆ և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական, հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի անդամ Ջեկի Սպեյերը:
Կոնգրեսական Սպեյերը շեշտել է, որ հակառակ դեպքում Ադրբեջանը շարունակելու է հայերի դեմ բռնությունների աճի իր քաղաքականությունը: «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուղղակի ցանկանում են իրենց ինքնորոշման արդյունքում ստեղծած կյանքն ապրել», ընդծել է Ջեկի Սպեյերը: