Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, պատրաստվում է ֆիլմ նկարել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, պատրաստվում է ֆիլմ նկարել։ Ավելի ճիշտ՝ հայ և թուրք ընտանիքների մասին իր ֆիլմը պատրաստվում է հանգուցալուծել վերջին իրադարձություններով։ «Արդեն Լաչինում սկսել ենք նկարահանումները՝ 1990 թվականից սկսած դեպքերը հետո դառնում են 2016-ի ապրիլի 1-2։ Ուզում ենք ադրբեջանցի կին ու տղամարդ հրավիրել, որ գան՝ ֆիլմում նկարվեն»,– ասել է Ճոյտը։ Թե երբ պատրաստ կլինի նոր ֆիլմը, կոնկրետ ժամկետ չի նշել։ Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ Մոսկվայից կպատասխանեն՝ պատրաստ են ռուսական էկրաններին ցուցադրել ցեղասպանության մասին իր չարչրկված ֆիլմը, թե՝ ոչ։

Մարտի վերջերին նա այդ հարցով Մոսկվա էր գնացել, որի մասին մենք տեղեկացրել ենք։ Սակայն նախապես ծրագրված հանդիպումը Պետդումայի պատգամավոր ժիրինովսկու հետ չի կայացել։ «էդ ժամանակ ինքը գնացել էր գործով, ինչ-որ վայեննի գործ էր նախագահի հետ, համընկավ իմ այցին, ու չստացվեց»,– ասաց Հակոբյանը։ «Բայց ուրիշ պատգամավորների հետ եմ հանդիպել՝ նախկին ու ներկա», թե ում հետ՝ անուններ չտվեց։ Իսկ ֆիլմը, Հակոբյանի խոսքով, հանձնվել է ՌԴ մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովի քննությանը. «Դե, ակնկալիքներն այնպիսին է, որ պետք է սպասենք, տեսնենք իրենք ինչ են որոշում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս