
Առնվազն 4 մարդ է զոհվել Իրանի կենտրոնական նահանգներում ջրհեղեղի հետևանքով, փոխանցում է IRNA գործակալությունը:
Այս մասին հայտնել է Իրանի ԱԻՆ ղեկավարը:
«4 մարդ է զոհվել և ևս 2-ն անհետ կորել են երկրում ջրհեղեղների արդյունքում»,-ասել է նա:
Ընդ որում, նշվում է, որ ջրի մակարդակի բարձրացման վտանգ կա Իրանի հարավում գտնվող Քարուն գետում հորդառատ անձրևների պատճառով:
Ներկա պահին տարերային աղետից տուժած նահանգերում փրկարական աշխատանքներ են տարվում: