Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը: Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եզրափակչում 0:10 հաշվով պարտվեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին և բավարարվեց վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալով:
65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը բրոնզե մեդալի համար պայքարում բացարձակ առավելության հասավ ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտների նկատմամբ: Ապրիլի 16-ին մրցագորգ դուրս կգան 74 կգ և 86 կգ քաշային ազատ ոճային, ինչպես նաև 75 կգ և 85 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:
Գառնիկ Մնացականյանի նվաճած ուղեգիրն երկրորդն է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար: Մինչ այս, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն ուղեգիրն ապահովել էր 2015 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:
ՀԱՕԿ լրատվության բաժին