
Այսօր` օգոստոսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային` Երևան-Տիրանա չվերթով մեկնեց Ալբանիայի մայրաքաղաք, որտեղ վաղը ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ընտրանու հետ:
Հավաքականի որոշ ֆուտբոլիստներ թիմին կմիանան արդեն Ալբանիայում: Հիշեցնենք, որ տարբեր պատճառներով հանդիպմանը չեն մասնակցի Հենրիխ Մխիթարյանը, Վալերի Ալեքսանյանը և Միխաիլ Մարկոսովը:
Այսօր Տիրանայում Հայաստանի հավաքականը մարզում կանցկացնի ,Քամալ Ստաֆե մարզադաշտում: Armsport .am-ը կներկայացնի այդ մարզման լուսանկարները: Ալբանիա-Հայաստան մրցավեճը կսկսի Երևանի ժամանակով 22:45-ին: