
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, 2015թ. վաստակել են մոտ 436 հազար դոլար, հայտնել են Սպիտակ տանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բարաք Օբաման տեղեկություն էր հրապարակել 2015թ. իր դաշնային հարկային հաշիվների մասին: Պետության ղեկավարի ընտանիքը 81472 դոլար հարկ է վճարել, նախագահի եկամտահարկի դրույքաչափը կազմել է 18,7%:
ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը լրացրել են համատեղ հարկային հաշվետվություններն ու հայտնել 436 հազար դոլար չափով եկամտի մասին:
ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը հայտնել են նաև 34 տարբեր բարեգործական կազմակերպություններում 64 066 դոլար չափով նվիրատվությունների մասին: