Միհրան Պողոսյանի հովանավորյալ պատգամավորն աղքատանո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանի՝ Չախկալ Արթուրի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն: Նա անցած տարի վաճառել է 101.5 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն: Մեկ անհատական բնակելի տուն էլ վաճառել էր 2014թ.՝ 55 մլն դրամ արժողությամբ: Ըստ պատգամավորի պաշտոնական հայտարարագրի՝ այդքան գույք վաճառելուց հետո անգամ նա դրամական միջոցներ չունի: Որպես եկամուտ հայտարարագրել է վաճառած բնակարանը եւ պատգամավորական աշխատավարձը՝ ամսական 548 հազար դրամ:

Պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը, չունենալով դրամական միջոցներ, անցյալ տարի գնել է 13 մլն դրամ արժողությամբ «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա: Հիշեցնենք, որ Ա. Ստեփանյանը պատգամավոր է դարձել Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից: Նա համարվում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի` Քեթրինի Միհրանի հովանավորյալը:




Լրահոս