
Օգոստոսի 12-ին` ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 75-ամյա մի կին և հայտնել, որ իր եղբոր որդին` 1971 թ. ծնված Բաբկեն Ս.-ն, փորձում է հրդեհել տունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Բաբկեն Ս.-ն իր տան բակում, դիտավորությամբ այրելով, ոչնչացրել է իր կնոջ իրերը և հագուստը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն: