
Ճապոնիայում հինգշաբթի օրվանից ավելի քան 230 երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:
Կումամոտո պրեֆեկտուրայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, ավելի քան 1,6 հազար մարդ վիրավոր է:
Ավելի վաղ հաղորդվել է 9 զոհի մասին: Ամենաուժեղ ցնցումները զգացվել են Կյուսյու կղզում: Դրանցից մեկը հասել է առավելագույն՝ 7 բալի: