Ապրիլի 16-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 2-ի սահմաններում Մայիսյան-Գյումրի ուղղությամբ ընթացող բեռնատար գնացքը Մոսկվա-Գյումրի ուղեմասի 2.718 կմ-ին՝ ՊԿ 10 հատվածում, վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60-70 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի անձը պարզելու ուղղությամբ:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը մահացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ