Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակը նետվել է ավտոմեքենայի մեջից. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մասին ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբ և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քննչական միջոցառումները՝ պարզելու դեպքի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նախնական տվյալներով ապրիլի 15-­ին ժամը 18:25-­ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Նախնական տվյալներով, առերևույթ հանցագործություն կատարած անձը գտնվել է ավտոմեքենայի մեջ, այսինքն` հենց մեքենայից միջից է նետել նռնակը:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ ու ներկայումս ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ որոնողական ու քննչական գործողություններ առերևույթ հանցագործություն կատարած անձին անձին հայտնաբերելու ուղղությամբ»,­ ասաց Տռուզյանը: Դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ:




Լրահոս