Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացվեցին ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի մարտական փաստաթղթերը:
Սրանք, մասնավորապես, հիմնավոր ապացույցն են այն բանի, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Ըստ էության՝ սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան, և այն չի եղել փոքր մասշտաբի։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: