Սաուդյան Արաբիան սպառնացել է Օբամային վաճառել ԱՄՆ-ում իր ակտիվները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սպառնացել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին վաճառել ԱՄՆ-ում թագավորության ակտիվները, որոնք գնահատվում են 750 միլիարդ դոլար, գրում է New York Times-ը:

Թագավորության սպառնալիքները կիրականացվեն, եթե ԱՄՆ Կոնգրեսը հավանության չարժանացնի նախագիծը, որը թույլ է տալիս դատական հայց ներկայացնել սաուդյան կառավարության դեմ՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը ներգրավվածության համար:

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը, ինչպես հաստատում է պարբերականը, նախազգուշացումը հնչեցրել է Վաշինգտոնում այցի ժամանակ: Նա ըդնգծել է, որ Սաուդյան Արաբիան ստիպված է վաճառել արժեթղթերն ու այլ ակտիվներ՝ ամերիկյան դատարանների կողմից դրանց սառեցման դեպքում:




Լրահոս