Օգոստոսի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում, թիվ 259 երթուղու ավտոբուսի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 50-ամյա մի տղամարդ ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից:
Նույն օրը, ժամը 20:00-ին, ոստիկանություն է ներկայացել 56-ամյա վարորդը և հայտնել, որ տուժող տղամարդը վայր է ընկել իր վարած, իրեն ամրակցված “Յուտոնգ” մակնիշի ավտոբուսի սրահում` իր կողմից կտրուկ արգելակելու հետևանքով: Կատարվում է քննություն: