Ադամը Շիֆը դատապարտել է Լոս Անջելեսում հայ ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կենգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել Լոս Անջելեսում սեփական տանից հայկական դրոշ կախելու հետևանքով հայ ընտանիքին սպառնալու փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը: «Ատելության այդ գործողությունը տեղ չունի մեր հասարակությունում: Մտահոգ եմ, որ որևէ մեկը կարող է սպառնալիքի ենթարկվել իր հայկական ծագման համար»,­ -նշել է Շիֆը:

Նա նշել է, որ կատարվածը հատկապես դատապարտելի է, եթե հաշվի առնենք, որ ԼՂ հակամարտությունում բախումները տեղի էին ունեցել վերջերս, իսկ մի քանի օրից Հայոց ցեղասպանության տարելիցն է: Լոս Անջելեսում բնակվող Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել իր տանից Հայաստանի Հանրապետության դրոշը կախելու փաստի առչնությամբ:

Այս միջադեպն արդեն իսկ հետաքննում է Լոս Անջելեսի ոստիկանությունը: Ի պատասխան ստացած սպառնալիքների` Չաթալյանների ընտանիքը չի հանել Հայաստանի դրոշը, փոխարենը կախել է ևս մեկը` հորդորելով հարևան հայկական ընտանիքներին անել նույնը: «Ես մեծացել եմ այստեղ, սակայն ես Հայաստանից եմ և հպարտ եմ իմ երկրով: Ես թույլ չեմ տա որևէ մեկին ինձ սովորեցնել, թե ինչպես պետք է սիրել իմ երկիրը»,­ ասել է Հասմիկը:




Լրահոս