
Օգոստոսի 12-ին, ժամը 22.00-ին, Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գարիկ Ս.-ին:
Պարզվել է, որ ս/թ օգոստոսի 9-ին Գարիկ Ս.-ն Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի տներից մեկի բաց պատուհանից մտնելով` գողացել է 7.200 դոլար:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: