Բնակարանային վերաբաշխման արդյունքում ընտանիքը մնացել է անօթեվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին են դիմել Երեւան քաղաքի Նազարբեկյան փողոցի 48 շենքի երեք բնակչուհիներ և հայտնել, որ երկար տարիներ է իրենց ընտանիքները բնակվում են այդ շենքում, սակայն դատարանի վճռի հիման վրա վերջերս վտարվել են զբաղեցրած բնակարաններից և հայտնվել անօթևանի կարգավիճակում:
Կանայք հայտնել են նաև, որ շենքի՝ նույն կարգավիճակում գտնվող 16 ընտանիքներից 7-ը բնակարանների վերաբաշխման արդյունքում կրկին ապահովվել են բնակարանով, իսկ մյուս 9-ը ընտանիքներին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից մերժել են՚ պատճառաբանությամբ, որ նշված շենքում ազատ բնակարաններ չկան: Մինչդեռ, դիմումատուների պնդմամբ, թիվ 48 շենքում առկա են ազատ, չբաշխված բնակարաններ:
Դիմումատուներից մեկն իր ընտանքով այժմ բնակվում է շենքի տանիքում՝ բաց երկնքի տակ, մյուսը՝ շքամուտքում, իսկ երրորդ ընտանիքը մի քանի օրից պետք է ազատի զբաղեցրած բնակարանը և անչափահաս երեխաների հետ հայտնվի փողոցում:
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանն արդեն իսկ գրություններ է ուղարկվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն:




Լրահոս