
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնել է հունական Լեսբոս կղզի, որտեղ հանդիպել է փախստականների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք միայնակ չեք: Դուք մեծ զոհողությունների եք գնացել ձեր ընտանիքների համար, այդ իսկ պատճառով ես եկել եմ, որպեսզի ձեր կողքին լինեմ և լսեմ ձեզ»,-ասել է Հռոմի պապը՝ դիմելով փախստականներին:
«Աստված ստեղծել է մարդկանց, որպեսզի նրանք մեկ ընտանիք լինեն, և երբ մեր եղբայրը տառապում է, մենք նույնպես տառապում ենք »,-ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:
Նշվում է նաև, որ Հռոմի պապը հունական Լեսբոս կղզուց իր հետ սիրիացի փախստականների կտանի: