
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին, ժամը 18.50-ին, Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Գևորգ Կ.-ն, որը 2013 թ. մայիսի 14-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 3-րդ մասի /գողություն/ մեղադրանքով: