Օգոստոսի 12-ին, ժամը 21.43-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռայկոմի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին բնակարանում գտնվելու պատճառով բնակիչները մնացել են դրսում. անհրաժեշտ է օգնություն` դուռը բացելու համար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 12-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 12-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում մնացել է 4 տ. երեխա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անվնաս դուրս են բերել 2009թ. ծնված Լ. Ս.-ին: