Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը «Անվտանգության ճգնաժամի հաղթահարման արտակարգ քայլերը» թեմայով կազմակերպել էր խորհրդաժողով, որի ընթացքում շարժման անդամների կողմից դիտարկվեց ապրիլյան «դիրքային պատերազմ»-ի հետևանքով երկրում առաջացած անվտանգության ճգնաժամի բնութագիրը, պատճառները և այն հաղթահարելու քայլերը, ինչպես նաեւ օրակարգային զեկուցումների համատեքստում անդրադարձավ եղավ Սերժ Սարգսյանին ուղղված հայտնի 10 հարցերի պատասխաններին:
«Մեր տարածաշրջանում հակամարտությունը նոր չէ, սակայն մենք պնդում ենք, որ նոր իրավիճակ է ստեղծվում Հարավային Կովկասում եւ դրա համար նշելու ենք այն հիմնական գործոնները, որոնք իրենից նորություն են պարունակում: Մենք դիտարկում ենք դրանք տարբեր հարթությունների վրա ` թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանաին, թե՛ տեղական»,-խորհրդաժողովի սկզբում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: