
Ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օգոստոսի 12-ին, Կազան-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 54-ամյա Գագիկ Չ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 1997 թ. օգոստոսի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: