
«Մենք ակնհայտորեն տեսանք, որ մեր պաշտպանական համակարգը ի վիճակի չէ ապահովելու Հայաստանի ֆիզիկական անվտանգությունը: Համազգային պաշտպանական ներուժի համախմբման եւ առավելագույն արդյունավետության վրա կիրառան համակարգը, որ մենք պատկերացնում ենք ապագա Հայաստանում պայմանականորեն կարող ենք կոչել` ազգ բանակ կամ բանակ պետություն»,-այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կողմից կազմակերպված «Անվտանգության ճգնաժամի հաղթահարման արտակարգ քայլերը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը: