
“Տոյոտա” մակնիշի ավտոմեքենայի վարորդը, օգոստոսի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկան: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: