
Այս տարվա առաջին կեսին մեր երկրում արտադրվել է 2469.4 հազար լիտր պաղպաղակ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 13.8%-ով: Նշենք, որ 2012 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել էր 2169.4 հազար լիտր պաղպաղակ: