
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիների բուժման հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայաստանյան բժիշկների ներդրումը վիրավորներին օգնություն ցուցաբերելու եւ նրանց շուտափույթ ապաքինման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք: