
Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ապրիլի 16-ին գումարած խորհրդի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ղարաբաղա ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նիստի ընթացքում որևէ որոշում չի կայացվել: Նա նաև տեղեկացրեց, որ նիստի վերաբերյալ ավելի ուշ հայտարարություն կտարածվի: