“Կանեփ-կակաչ-2013” համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 12-ին, ժամը 16.50-ին, 29-ամյա Լեւոն Մ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 58 փամփուշտ, “Ֆ-1” նռնակ` առանց պայթուցիչի, ատրճանակի պահունակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ոստիկաններին հայտնել է, որ զինամթերքը 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ իր հետ բերել է հանգուցյալ հայրը: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: