Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը արձագանքել է Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ արտահայտված հայատյացության դրսևորումներին։
Վարչապետ Լյովենը նշել է. «Շվեդիայում լիովին անընդունելի է այլատյացության սերմանումը այլ խմբերի դեմ՝ անկախ դրանց կրոնական, էթնիկ կամ քաղաքական պատկանելությունից։ Մեզ մոտ քաղաքական գործունեությունն իրականացվում է ժողովրդավարական սկզբունքներով՝ իրավահավասարության և իրավունքների հանդեպ հարգանքով։ Այս սկզբունքները քննարկման ենթակա չեն»։
Հակահայկական ցույցին և Թուրքական համադրող ասոցիացիայի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի՝ ատելություն և բռնություն քարոզող հայտարարությանն անդրադարձել է նաև Շվեդիայի մշակույթի և ժողովրդավարության հարցերով նախարար Ալիս Բահ Կունկեն. «Այն, ինչ կատարվել է շաբաթ օրը, այդ նողկալի հայտարարությունները լիովին անընդունելի են։ Դրանք շատ վատ զգացողություն են թողել ինձ մոտ»։