
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի բանտի անչափահաս կալանավորները խռովություն են բարձրացրել, ինչի հետևանքով նրանցից մոտ 60-ին հաջողվել է փախչել,-գրում է BBC-ն: Կալանավորները այրել են ներքնակներ և պատանդ վերցրել քրեակատարողական հիմնարկի տնօրենին, որը գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բանտի առնվազն 20 աշխատակից վիրավորվել է: Ոստիկաններին հաջողվել է բռնել փախուստի դիմած 17 կալանավորի: