Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 15-ին բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի:
Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի Հայ երիտասարդական միության մասնաճյուղը` հարյուրից ավելի հայ ցուցարարներ հավաքվել են Լոնդոնում` Ադրբեջանի դեսպանության առջև և երկու ժամ շարունակ իրենց բողոքի ձայնը բարձրացրել` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիայի:
Նշվում է, որ նրանց հարևանությամբ փոքրաթիվ ցույց են կազմակերպել նաև լոնդոնաբնակ ադրբեջանցիները: