Եռաչափ նկարներ Ազատության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ “Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում աշխատանքներ են տարվում եռաչափ նկարների ստեղծման ուղղությամբ, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Այդ նպատակով Երևանում է Գերմանիայից ժամանած եռաչափ (3D) աշխարհահռչակ նկարիչ Նիկոլայ Արնդտը: Եռաչափ գլխավոր նկարի` Կարապի լճի թեման ընտրվել է տեղանքին համապատասխան և առաջին անգամ է պատկերվում:
Աշխատանքը կատարվում է ծածկի տակ` հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Զուգահեռ, Ազատության հրապարակում, Նիկոլայ Արնդտի խորհուրդներով, եռաչափ նկարներ են ստեղծվում երիտասարդ հայ նկարիչների ձեռքով:
Օգոստոսի 10-ից մեկնարկած աշխատանքները վերջնական տեսք կստանան երկու օրից: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան լուսանկարվել և եռաչափ պատկերը հստակ տեսնել միայն կոնկրետ նշված կետից:




Լրահոս