
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Հայաստանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 2-ի առաջարկությունը, Սարգսյանը որոշել է դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները: