Հայ զինվորի վրա ֆիզիկական ու հոգեբանական ճնշման վառ ապացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարիամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“1.Ուր է զինվորի ակնոցները:
2. Ինչու է նա ադրբեջանական զինվորական հագուստով, ի վերջո ,գյավուրինե իրենց հագուստը հագցնելը…..
3. Տղայի երեսը գրիմ արած է, բայց միևնույն է մատնացույց արված աչքի կապտածը երևում է:
4. Գերուն բազկաթոռին և ծառերի հովին և բացօթյա
չեն նկարահանում, առավելևս առանց Կարմիր Խաչի ներկայացուցիչների խոսեցնելու իրավունք չունեն:
5. Վերադառնալով տեխնիկական կիքսերին՚ բերանի շարժումը թարգմանության հետ չի բռնում և հայերեն հատվածում այդպես էլ չի ասում, որ ինքնակամ եմ հանձնվել:
6. Նույնիսկ ադրբեջանական սարքովի թարգմանության մեջ չի ասվում նվաստացմանը, վիրավորանքին չդիմացա արտահայտություն, իսկ մենք չմտածելով մեր տղային վնասելու մասին ճոխացրած թարգմանել ենք:
Բարձրացրել են ստեղիս խփեց, այնտեղից խփեց հատվածը, բայց ով??
Ձեզ ինչ ա թվում, որ անուն տված լիներ չէին բարձրացնի?? կամ ասում է առավոտվա 7-ին ընկերներով հոգնած էինք: Էնքան դեբիլ են, որ չեն համադրել իրենց իսկ գրածների հետ:
Գերուն նկարելու սա առաջին փորձը չէ, բայց իրենց համազգեստը չեն հագցրել երբևէ:
Մի խոսքով` փնթի մոնտաժ և ֆիզիկական և հոգեբանական ճնշման վառ ապացույց:
Սա սկզբի համար, ավելի ուշ` Ժնևի կոնվենցիայի կետերով կգրեմ”:




Լրահոս