
Նորվեգիայում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչի արագ խաղի առաջին լրացուցիչ պարտիայում Սերգեյ Մովսիսյանը սև խաղաքարերով 29-րդ քայլին պարտվել է տեղացի գրոսմայստեր Ջոն-Լյուդվիգ Համերին: Իսկ Հրանտ Մելքումյանը նույնպես սևերով 48-րդ քայլին ոչ-ոքի խաղաց պերուացի Խուլիո Գրանդա Զունիգայի հետ: Այսօր մրցակիցները կխաղան արագ շախմատի ևս մեկ պարտիա: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը անցել է հաջորդ փուլ, իսկ Վլադիմիր Հակոբյանը դուրս է մնացել պայքարից: