
MassisPost-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Times Square հրապարակում ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ից 16:00-ն, Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառում կկայանա: Ցեղասպանությունների իրազեկման ամսվա ընթացքում կազմակերպիչները հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին հրավիրել են միավորվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի և տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների: