
Արդեն հայտնել էինք, որ Հրազդանում ընտրությունների մեկնարկը տրված է: Ընտրատեղամասերում բավականին լարված իրավիճակ է տիրում: Մեր նկարահանող խումբը ֆիքսել է բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն ներկայացրել էինք:
Նշենք, որ 25/ 07 ընտրատեղամասում բավականին շատ ակտիվություն է տիրում: Նույն անձնավորությունն ընտրատեղամասի շուրջ երկար ժամանակ գնում է գալիս է, ակտիվ շարժ է նկատվում: Ականատեսները կարծիք են հայտնում, որ վերջինս, թերևս, փող է բաժանում:
