
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը 25/17 և 25/15 ընտրատեղամասերում անձամբ շրջում է, դուրս հրավիրում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձանց, զրուցում նրանց հետ, ցուցումներ տալիս և միայն լրագրողների և ոստիկանների պահանջներից հետո` հեռանում:
Սանամյանի համար որպես վարորդ էր աշխատում ՀՀ ԿԱ ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ): Վերջինս ՀՀ Կոտայքի մարզխորհրդի նախագահն է: Երբ մեր լրագրողը Հարությունյանից հետաքրքվել է, թե ինչու է եկել ընտրատեղամաս, նա պատասխանել է, որ զբոսնում է: Սամվել Սանամյանը ևս մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ ինքը սովորաբար բոլոր նման միջոցառումներին մասնակցում է:
Նշենք, որ բավականին լարված մթնոլորտ էր 25/17 ընտրատարածքի դիմաց, որտեղ մարդիկ հերթ էին կանգնել, ինչպես խորհրդային տարիներին կտրոնների հերթերն էր:
ՀՀ ընտրական օրենսգրքի 21.4 հոդվածով սահմանվում է, որ մինչև 50 մետր շառավիղ հեռավորության վրա չպետք է կուտակումներ լինեն. մարդիկ պետք է ընտրեն ու հեռանան: Սակայն սույն բարձրաստիճան պաշտոնյաններն ու նրանց ուղեկցող մարդիկ խախտում են ՀՀ ընտրական օրենսգիրքը:


Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում