ՌԴ-Ն ԿԽԱԲԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի սակագնի թանկացման հետեւանքները մեղմելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստացած 30 տոկոսով սուբսիդավորումը այդպես էլ իրականություն չի դառնում: ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում դեռ մայիս-հունիսին մի քանի անգամ ասել էր, որ մինչեւ հուլիս իրենք կավարտեն բանակցություններն ու տեղյակ կպահեն, թե ինչ միջոցներով եւ որքան ժամանակ են սուբսիդավորելու բնակչությանը: Արդեն թեւակոխել ենք օգոստոս ամիսը, բայց սուբսիդավորման մասին իշխանությունները համառ լռություն են պահպանում: ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե բանակցությունները դեռ ընթացքի մեջ են. «Նորություն լինելուն պես նախարարությունը կտեղեկացնի»: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ սուբսիդավորման հարցով բանակցությունները, հնարավոր է, ավարտվեն Սերժ Սարգսյանի՝ օգոստոսի կեսերին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ: Թեեւ չի բացառվում, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հարցի լուծումը դեռ երկար ձգձգվի: Իսկ թե ինչի հաշվին է սուբսիդավորվելու անցնող օրերին սպառված գազի գինը, տակավին անհայտ է մնում:




Լրահոս