ԿԱՐՃՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանի՝ վթարի ենթարկվելու դեպքի կապակցությամբ ոստիկանությունում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու առիթով հարուցված քրգործը կարճվել է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիկանության ՀԿԼՎ-ից: Ըստ պաշտոնական պատասխանի՝ գործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 19-ին: Գյուղապետը նշված օրը հրավիրված էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից մարտի 8-ի առթիվ կազմակերպված խնջույքին: Նրա հարազատները մեզ հետ զրույցում նշել էին, որ նա այդ օրը ալկոհոլ չի օգտագործել, այլ Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ «նրա դեմը կտրել է»՝ վթարի պատճառ դառնալով: Թերեւս անհնար կլինի պարզել՝ պատահականություն է եղել այդ դեպքը, թե ոչ:




Լրահոս