Երեկ մի խումբ քաղաքացիներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին, որ Արտաշատ քաղաքում գործող տաքսի ծառայություններն իրենց ուղեվարձերը բարձրացրել են: Եթե նախկինում մեկ կիլոմետրի համար քաղաքացին վճարում էր 100 դրամ, հիմա վճարելու է 120 դրամ: Այսինքն՝ եթե նախկինում 3500 դրամ էին վճարում Արտաշատից Երեւան գալու համար, ապա հիմա՝ 4200 դրամ: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ, որը խոստացավ զրուցել տաքսի ծառայությունների տնօրենների հետ. «Այս պահին նման տեղեկություն չունեմ, բայց խոստանում եմ հետաքրքրվել»:
ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ