ՀՀԿ-ական թեկնածու, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վստահ է, որ քաղաքապետի ընտրություններում ինքն է հաղթելու, և հերթական անգամ վերընտրվելու է քաղաքապետի պաշտոնում: Այս մասին Հրազադանում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Արամ Դանիելյանը: Վերջինս ասաց, որ քվեարկել է հանուն կայուն և խաղաղ Հրազդանի: Մեր դիտարկմանը, թե 14 տարի էլ նույն կերպ եք քվեարկում, Դանիելյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես 14 տարի տեսել եմ հրազդանցուն իմ թիկունքին»:
Հիշեցնենք, որ Հրազդանում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) և Արթուր Միսակյան («Հայկական վերածնունդ» կուսակցություն): Հրազդանում պայքրն ընթանում է Սասուն Միքայելյանի եւ Արամ Դանիելյանի միջեւ:
Նշենք, որ Հրազդանում ընտրությունները անցնում են բավականին ակտիվ: Շատ տեղամասերում արդեն ընտրախախտումներ են գրանցվել, որոնք արձանագրվել են:
Ի դեպ իր քաղաքացիական պարտքը կատարելու էր եկել նաև Արամ Դանիելյանի դուստրը, ով ակնհայտորեն խուսափոմ էր լրագրողների հետ շփումից: