«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «realelections.am» կայքից ArmLur.am-ը տեղեկանում է, որ 15:20-ի դրությամբ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ավելի շատ ընտրող, քան դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ժամանակ:
Այսպես, մինչ նշված ժամանակահատվածը Հրազդանի ընտրություններին մասնակցել է 19478 քաղաքացի, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ամբողջ օրվա ընթացքում մասնկացել էր 19 358 ընտրող: