
«Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման»:
Միայն վերջին մեկ ամսվա մեջ մենք բանակում ունեցանք 4 զինվորի մահվան դեպք, որոնք, ի դեպ, չզոհվեցին ադրբեջանցու գնդակից: Այսպե՞ս է նախարարը պատկերացնում ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության բարձրացման միացյալ ուժերով օրը ծառայեցնելը: Ելնելով այս տխուր վիճակագրությունից՝ մարդիկ ավելի հակված են մտածելու, որ իրականում միացյալ ուժերով օրը ծառայեցնում են անգործության: Հարյուրավոր անգամ խոսվել, բարձրաձայնվել է բանակում ոչ կանոնադրական անառողջ փոխհարաբերությունների մասին, ինչն էլ երբեմն զինվորների մահվան պատճառ է դառնում, եւ այդպես էլ այդ արատավոր երեւույթը չի վերանում: